ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Չափավորականները հաղթեցին, բայց իշխանությունը մնաց Համենեիի ձեռքում

Չափավորականները հաղթեցին, բայց իշխանությունը մնաց Համենեիի ձեռքում
02.03.2016 | 23:25

Նախագահ Հասան Ռոհանիին մերձ ուժերը առավել մեծ թվով քվեներ ստացան Մեջլիսում, բայց իսլամականները և «Իսլամական հեղափոխության պահնորդները» կարող են արգելափակել ցանկացած նախաձեռնություն՝ գրում է Կլաուդիո Գալոն La Stampa-ում: Չափավորականների հաղթանակն ընտրություններում առավել ակնհայտ է Փորձագետների խորհրդում՝ 88 աստվածաբանների, ում Սահմանադրությունը հանձնարարում է վերահսկել Գերագույն հոգևոր առաջնորդի գործունեությունը, բայց իրականում ստիպված են սահմանափակվել նրա իրավահաջորդի ընտրությամբ: Սովորական ժամանակներում այդ կառույցը բացահայտորեն ոչ մեկին պետք չէ, դա է վկայում նախորդ ընտրություններում չափազանց ցածր ակտիվությունը, բայց հիմա Համենեին 76 տարեկան է, նա որոշ հիվանդություններ ունի և նոր հոգևոր առաջնորդի ընտրությունը նշանակում է ապագայի բանալիները ստանալ:
Ակբար Հաշեմի Ռաֆսանջանին իր դաշնակիցների հետ 50 խորհրդական կարող է ունենալ: Երեք այաթոլաները՝ պահպանողականների ամենատիրության երեք խորհրդանիշները, Փորձագետների խորհուրդ չեն մտել: Պաշտոնական տվյալներով՝ խորհրդարանական ընտրություններում հաղթել են չափավորականները, բայց իրավիճակը ավելի բարդ է: Բարենորոգիչները ստացել են 83 քվե, պահպանողականները՝ 78, անկախ թեկնածուները՝ 60, կրոնական փոքրամասնությունները՝ 5: 64 տեղ մնում է թափուր, նրանց տերերը կպարզվեն ընտրությունների երկրորդ փուլով: Իրանի խորհրդարանում ուժերի վերջնական հարաբերակցությունը կպարզվի մեկ-երկու ամսից: Կարելի է խոսել Ռոհանիի քաղաքականության բացահայտ հաղթանակի մասին, բայց Իրանի խորհրդարանը Վեստմինստերը չէ, ոչ էլ Մոնտեչիտորիոն՝ նրա իրավասությունները բավականաչափ սահմանափակ են: Իսլամական Հանրապետությունը մնում է Գերագույն հոգևոր առաջնորդի և Իսլամական Հանրապետության պահնորդների խորհրդի՝ առաջատար տնտեսական ուժի ձեռքում:
Համենեիին մերձ Kayhan թերթի գլխավոր խմբագիր Հուսեյն Շարիաթմադարին մեղադրում է բարենորոգիչներին «հաղթանակի պատրանք» ստեղծելու մեջ: Նա պարզաբանում է «Մեր քաղաքական համակարգը մեծ իշխանություն է տալիս իսլամական իսթեբլիշմենտին՝ նրանց թվում «Իսլամական հեղափոխության պահնորդների խորհուրդը» կարող է վետո դնել խորհրդարանի ընդունած բոլոր օրենքների վրա»: Պարզ է, չէ՞, ամեն ինչ:
Կլաուդիո ԳԱԼՈ, La Stampa


Հ.Գ. Հետաքրքիր մեխանիզմ է, չէ՞, իշխանություն լինելով՝ իշխանություն չունենալու:
Ընտրությունից ընտրություն քաղաքական պայքարն Իրանում ավելի բաց ու անթաքույց է դառնում՝ իհարկե՝ Իրանն իսլամական պետություն է և ձևով միակ կրոնապետությունն աշխարհում, բայց կյանքն առաջ է գնում և չի բացառվում, որ դարակեսին կամ ավել շուտ «հաղթանակի պատրանքն» արդեն անցյալի ձեռքբերում կլինի:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 993

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ